Այվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio