ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում
https://parstoday.ir/hy/news/armenia-i140664-ՀՀ_և_ՌԴ_պաշտպանության_նախարարները_քննարկել_են_իրավիճակը_ռուս_խաղաղապահների_տեղակայման_վայրերում
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներում տիրող իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2021 06:39 Asia/Tehran
  • ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներում տիրող իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ հանդիպմանը քննարկվել են նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio