Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i140692-Նիկոլ_Փաշինյան._Ադրբեջանի_զինված_ուժերը_պետք_է_հետ_քաշվեն_ելման_դիրքեր
«Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի Սև լճի հատվածում ստեղծված իրադրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2021 11:57 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր

«Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի Սև լճի հատվածում ստեղծված իրադրությանը:

«Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի և մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր: Այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկասել են առաջխաղացումը: Այսինքն՝ այն դիրքեր, որոնք եղել են մայիսի 10-ի դրութամբ»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրերց, որ հիմա տեղում ընթանում է աշխատանք: «Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք  առնվազն  ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել և այդտեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային, և պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար»:

Գործադիրի նիստում Փաշինյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության նիստից հետո իր գլխավորությամբ տեղի կունենա ԱԽ նիստ:

Հիշեցնենք` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:

araratnews.am