Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i140744-Այվազյանը_Լավրովի_հետ_հեռախոսազրույցում_ընդգծել_է_ՀՀ_ինքնիշխան_տարածքի_նկատմամբ_ոտնձգության_անթույլատրելիությունը
Մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2021 04:52 Asia/Tehran
  • Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիությունը

Մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները շարունակել են քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը:

Հայաստանի և Ռուսատանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում                                           

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio