Պետքարտուղարությունն անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և զսպվածության կոչ արել
https://parstoday.ir/hy/news/armenia-i140746-Պետքարտուղարությունն_անդրադարձել_է_Սյունիքում_ստեղծված_իրավիճակին_և_զսպվածության_կոչ_արել
ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական Երևանին և Բաքվին սահմաններին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2021 05:00 Asia/Tehran
  • Պետքարտուղարությունն անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և զսպվածության կոչ արել

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական Երևանին և Բաքվին սահմաններին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն ընդգծել է, որ Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ոչ դեմարկացաված հատվածում լարվածության աճի մասին տեղեկատվությանը:

«Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումները շարունակվում են, և զսպվածության կոչ ենք անում՝ իրավիճակի խաղաղ ապաէսկալացման նպատակով»,- գրել է Փրայսը՝ Թվիթերի իր էջում:   

Armenpress.am                                                                                                                      

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում                                           

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio