Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք
https://parstoday.ir/hy/news/armenia-i140856-Ռուսական_102_րդ_ռազմաբազան_ուժեր_է_տեղափոխում_Սյունիք
Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում ՀՀ Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանական ԶՈւ-երը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2021 12:23 Asia/Tehran
  • Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում ՀՀ Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանական ԶՈւ-երը:

Ինչպես հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը, նման որոշում է կայացվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումից հետո: Հիշեցնենք, Փաշինյանը Պուտինից ռազմական աջակցություն էր խնդրել՝ համաձայն փոխօգնության մասին հայ-ռուսական երկկողմ պայմանագրի:

Ռուսաստանն, իբրև ՀՀ անվտանգության երաշխավոր, իր դաշնակցին աջակցություն է ցուցաբերել, սակայն Մոսկվան շարունակում է պնդել, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով:

orakarg.com