Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել
Սահմանի որոշ հատվածներում ՀՀ տարածք ներխուժումից հետո ադրբեջանական մամուլը կրկին համառորեն լուրեր է տարածում Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին։
Civic.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնեցին, որ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» հարց չի քննարկվել եւ չի քննարկվում, քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ։
Փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից հայտնում են նաեւ, որ «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր․ երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։
lragir.am