Հնդկաստանն Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել ուժերն ու դադարեցնել սադրանքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i141182-Հնդկաստանն_Ադրբեջանին_կոչ_է_անում_հետ_քաշել_ուժերն_ու_դադարեցնել_սադրանքները
Հնդկաստանը ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը և օրինախախտ կողմին կոչ է անում հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2021 13:51 Asia/Tehran
  • Հնդկաստանն Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել ուժերն ու դադարեցնել սադրանքները

Հնդկաստանը ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը և օրինախախտ կողմին կոչ է անում հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները։

Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ խոսնակ Արինդամ Բաղչին` ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների։

Պաշտոնյան նշել է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով իրավիճակին: Սահմանային ներխուժումները ռազմական շարժումների միջոցով կարող են ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել նոր ռազմական գործողությունների: Մենք կոչ ենք անում օրինազանց կողմին անհապաղ հետ քաշել ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները։

Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- հայտարարել է Արինդամ Բաղչին։

orakarg.com