Ղարաբաղյան պատերազմից տուժածները ազատվել են վարկերի վճարումից
Մայիս 20, 2021 08:55 Asia/Tehran
Հայաստանի կենտրոնական բանկը Ղարաբաղի պատերազմի զոհերի ընտանիքներին ու հարազատներին ազատել է ստացած վարկերի վճարումից:
Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդմամբ, Ազգային ժողովի ֆինանսաբյուջեի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ասել է. «Հայաստանի ֆինանսական համակարգը, Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերին, զոհվածների կամ անհայտ կորածների ընտանիքի անդամներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ առանց կառավարությունից օգնություն ակնկալելու ազատել է ստացած վարկերը վերադարձնելուց»:
Ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական բանկը նույնպես հայտարարել էր, որ Ղարաբաղի պատերազմում ներկա 830 զորայիններին ազատել է պարտքերի վճարումից:
Պիտակ