Ղարաբաղյան պատերազմից տուժածները ազատվել են վարկերի վճարումից
https://parstoday.ir/hy/news/armenia-i141232-Ղարաբաղյան_պատերազմից_տուժածները_ազատվել_են_վարկերի_վճարումից
Հայաստանի կենտրոնական բանկը Ղարաբաղի պատերազմի զոհերի ընտանիքներին ու հարազատներին ազատել է ստացած վարկերի վճարումից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2021 08:55 Asia/Tehran
  • Ղարաբաղյան պատերազմից տուժածները ազատվել են վարկերի վճարումից

Հայաստանի կենտրոնական բանկը Ղարաբաղի պատերազմի զոհերի ընտանիքներին ու հարազատներին ազատել է ստացած վարկերի վճարումից:

Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդմամբ, Ազգային ժողովի ֆինանսաբյուջեի մշտական ​​հանձնաժողովի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ասել է. «Հայաստանի ֆինանսական համակարգը, Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերին, զոհվածների կամ անհայտ կորածների ընտանիքի անդամներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ առանց կառավարությունից օգնություն ակնկալելու ազատել է ստացած վարկերը վերադարձնելուց»:

Ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական բանկը նույնպես հայտարարել էր, որ Ղարաբաղի պատերազմում ներկա 830 զորայիններին ազատել է պարտքերի վճարումից: