Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել
https://parstoday.ir/hy/news/armenia-i141262-Գեղարքունիքի_սահմանային_հատվածում_կրակոցներ_են_հնչել
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2021 13:59 Asia/Tehran
  • Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել

Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։

Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում են, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։

aysor.am