Էդմոն Մարուքյանը մի շարք հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանին
Համացանցում տարածվել է փաստաթուղթ, որի վրա գրված է, որ այն հավելված է։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հիմա մենք հրավիրել ենք վարչապետի, ՊՆ, ԱԳ նախարարների պաշտոնակատարներին, որ նաև այս հարցերին արձագանքեն։
Առաջին հարց՝ արդյոք տարածված փաստաթուղթն իրական այն փաստաթուղթն է, որը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պատրաստվում է ստորագրել։ Երկրորդ, արդյոք հնարավոր չէր մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը և Հայաստանում նոր, լեգիտիմ, առաջնային մանդատ ստացած, հետպատերազմյան շրջանում ժողովրդի կողմից լիազորված իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ»,- հարցադրում արեց Մարուքյանը։
Ըստ նրա՝ հաջորդ հարցն այն է, թե ըստ այս փաստաթղթի՝ ստեղծվելիք հանձնաժողովը նաև Արցախի սահմանների հետ կապված որևէ հա՞րց է քննարկելու։ Մարուքյանն ասաց, որ այս փաստաթուղթը խորհրդարանի կողմից վավերացման ենթակա է։
lragir.am