ՀՀ և Ադրբեջանի սահմանները պետք է հսկվեն սահմանապահ ուժերի կողմից. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i141276-ՀՀ_և_Ադրբեջանի_սահմանները_պետք_է_հսկվեն_սահմանապահ_ուժերի_կողմից._Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանները հսկելու գործընթացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2021 14:46 Asia/Tehran
  • ՀՀ և Ադրբեջանի սահմանները պետք է հսկվեն սահմանապահ ուժերի կողմից. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանները հսկելու գործընթացին:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, հայկական կողմի պատկերացմամբ, պետք է հսկվեն սահմանապահ ուժերի կողմից։ Այո, Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ սահմանը։ Եվ իմ ասած երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի զինված ուժերը րոպե առաջ լքեն ՀՀ տարածքը։ Մեր պատկերացումը հետևյալն է՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հիմա առավել ևս տվյալ տեղամասում, թե ՀՀ, թե Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր։ Եվ այդ հատվածներում, հետագայում նաև ամբողջ սահմանին պահպանություն պետք է իրականացնեն սահմանապահ ծառայությունները, ինչի համար նրանք կոչված են։ Այսպիսի լուծման գնալը հեշտ չի լինելու, իլյուզիաների չտրվենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմն այս ընթացքում անընդհատ դա առաջարկել է և շարունակում է առաջարկել, «որովհետև ի վերջո դա այն լուծումն է, որը իսկապես նշան կլինի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության համար»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio