Հայաստանը պահանջում է իր տարածքից ադրբեջանական ուժերի անվերապահ դուրսբերումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i141300-Հայաստանը_պահանջում_է_իր_տարածքից_ադրբեջանական_ուժերի_անվերապահ_դուրսբերումը
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Բաքվի հետ բանակցությունները շարունակելու միակ պայմանն ադրբեջանական մի խումբ ուժերի դուսրբերումն է ՀՀ տարածքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2021 05:05 Asia/Tehran
  • Հայաստանը պահանջում է իր տարածքից ադրբեջանական ուժերի անվերապահ դուրսբերումը

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Բաքվի հետ բանակցությունները շարունակելու միակ պայմանն ադրբեջանական մի խումբ ուժերի դուսրբերումն է ՀՀ տարածքից:

Չորեքշաբթի օրն ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու Ռուսաստանի առաջարկին,  Արմեն Գրիգորյանն ասել է. «Այդ գործընթացը սկսելու միակ ճանապարհը ադրբեջանական ուժերի դուրսբերումն է Հայաստանի տարածքից»:

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ   ՀՀ տարածք մուտք գործելու ադրբեջանցիների քայլը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերով Բաքվի ստանձնած պարտավորություններին:

Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ  հայտարարեց սահմանային վեճերը լուծելու նպատակով, Ադրբեջանի  հետ նոր համաձայնագիր ստորագրելու հնարավորության մասին:

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ եթե ադրբեջանական ուժերը դուրս չգան ՀՀ տարածքից, ապա այդ երկրի իրավունքն է օգտագործել ռազմական տարբերակը: