Հայաստանը պահանջում է իր տարածքից ադրբեջանական ուժերի անվերապահ դուրսբերումը
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Բաքվի հետ բանակցությունները շարունակելու միակ պայմանն ադրբեջանական մի խումբ ուժերի դուսրբերումն է ՀՀ տարածքից:
Չորեքշաբթի օրն ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու Ռուսաստանի առաջարկին, Արմեն Գրիգորյանն ասել է. «Այդ գործընթացը սկսելու միակ ճանապարհը ադրբեջանական ուժերի դուրսբերումն է Հայաստանի տարածքից»:
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ ՀՀ տարածք մուտք գործելու ադրբեջանցիների քայլը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերով Բաքվի ստանձնած պարտավորություններին:
Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց սահմանային վեճերը լուծելու նպատակով, Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու հնարավորության մասին:
Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ եթե ադրբեջանական ուժերը դուրս չգան ՀՀ տարածքից, ապա այդ երկրի իրավունքն է օգտագործել ռազմական տարբերակը: