ՀՀ ԱԺ-ն չընդունեց ընդդիմության հայտարարության տեքստը․ Փաշինյանը կստորագրի առանց հավանության
https://parstoday.ir/hy/news/armenia-i141310-ՀՀ_ԱԺ_ն_չընդունեց_ընդդիմության_հայտարարության_տեքստը_Փաշինյանը_կստորագրի_առանց_հավանության
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկումից հետո քվեարկության դրվեց ԱԺ հայտարարության տեքստը, որը սակայն չընդունվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2021 06:12 Asia/Tehran
  • ՀՀ ԱԺ-ն չընդունեց ընդդիմության հայտարարության տեքստը․ Փաշինյանը կստորագրի առանց հավանության

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկումից հետո քվեարկության դրվեց ԱԺ հայտարարության տեքստը, որը սակայն չընդունվեց:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Իմ քայլը խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը քննարկումներ են ունեցել հայտարարության տեքստի շուրջ, որի վերաբերյալ «Իմ քայլը» ունեցել է բովանդակային առաջարկներ:

Քանի որ ընդհանուր հայտարարի չի հաջողվել գալ հայտարարության տեքստի վերաբերյալ, ուստի «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը»:

Քվեարկությանը հայտարարության տեքստին կողմ քվեարկեց ընդամենը 25 պատգամավոր:

orakarg.com