4 ամիսների ընթացքում պետական պարտքը աճել է 804 մլն դոլարով. Սուրեն Պարսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i141348-4_ամիսների_ընթացքում_պետական_պարտքը_աճել_է_804_մլն_դոլարով._Սուրեն_Պարսյան
2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 8,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 804 մլն ԱՄՆ դոլարով կամ 10%-ով։ Այս մասին նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2021 14:10 Asia/Tehran
  • 4 ամիսների ընթացքում պետական պարտքը աճել է 804 մլն դոլարով. Սուրեն Պարսյան

2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 8,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 804 մլն ԱՄՆ դոլարով կամ 10%-ով։ Այս մասին նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ այս պետական պարտքը բեռ է հանդիսանալու մեր երկրի համար, քանի որ այդ գումարներն ուղղվել են հիմնականում ընթացիկ ծախսերը (աշխատավարձեր, պարգևավճարներ, սոցիալական ծախսեր և այլն) ֆինանսավորելու համար։

Անշուշտ, գործող իշխանությունները վերարտադրվելու դեպքում կշարունակեն ավելացնել պետական պարտքը առանց մտածելու, թե հետագայում ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս է վճարելու այն։

Այս կառավարությունը մի կողմից պարտք է վերցնում, մյուս կողմից խոշոր բիզնեսին վերադարձնում է գումարներ, այսինքն՝ ի հաշիվ հասարակության աջակցում է խոշորներին, իսկ բիզնեսն այդ գումարներն ուղղակի Հայաստանից դուրս է հանում։

Այս ֆինանսական ամենաթողության պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտքը դարձել է 2960 ԱՄՆ դոլար։

https://news.am/arm/news/644883.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio