Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i141676-Իրանի_ԱԳ_նախարար_Մոհամմադ_Ջավադ_Զարիֆը_ժամանել_է_Երևան
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 06:08 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆին։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Երեկ Զարիֆը Բաքվում էր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է՝ «այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին ձեր հայտարարության համար: Դա շատ կարևոր է: Մենք պատրաստ եք ցանկացած դեր խաղալ ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման հարցում», – նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շնորհավորել է Ալիևին ադրբեջանական հողերը վերադարձնելու համար: Սա Իրանի արտգործնախարարի երկրորդ այցն է Ադրբեջան և Հայաստան՝ ղարաբաղյան պատերազմից հետո:

https://orakarg.com