Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածարջանում և ԼՂ-ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i141694-Վաղարշակ_Հարությունյանն_ու_Սերգեյ_Շոյգուն_քննարկել_են_իրավիճակը_տարածարջանում_և_ԼՂ_ում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 08:40 Asia/Tehran
  • Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածարջանում և ԼՂ-ում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Մայիսի 25-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում գտնվող շրջաններում տիրող իրավիճակը: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio