Հայաստանյան հեռուստածրագրերը կդիտեն ՌԴ–ում, Իրանում, Ուկրաինայում ու Բելառուսում
https://parstoday.ir/hy/news/armenia-i141714-Հայաստանյան_հեռուստածրագրերը_կդիտեն_ՌԴ_ում_Իրանում_Ուկրաինայում_ու_Բելառուսում
Պայմանավորվածությունը կառուցված է փոխադարձության հիման վրա. Հայաստանի մալուխային ցանցերում էլ կներառվեն այդ երկրների առնվազն մեկական հեռուստածրագրեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 10:06 Asia/Tehran
  • Հայաստանյան հեռուստածրագրերը կդիտեն ՌԴ–ում, Իրանում, Ուկրաինայում ու Բելառուսում

Պայմանավորվածությունը կառուցված է փոխադարձության հիման վրա. Հայաստանի մալուխային ցանցերում էլ կներառվեն այդ երկրների առնվազն մեկական հեռուստածրագրեր։

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերն առաջիկայում կհեռարձակվեն Իրանում, ՌԴ–ում, Ուկրաինայում ու Բելառուսում։

ՌԴ Դաշնային վերահսկողության ծառայության (Роскомнадзор) հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է 10 օր առաջ` Տիգրան Հակոբյանի մոսկովյան այցի ընթացքում։

«Այդպիսի համաձայնագրեր են պատրաստ նաև Իրանի, Բելառուսի, Ուկրաինայի հետ, և մենք համոզված ենք` այս տարի կկնքենք, որոնք բացի ամեն ինչից ապահովում են մեր ներկայությունը այդ երկրների գոնե մալուխային` կաբելային ցանցերում»,– հայտնեց Հակոբյանը։

Պայմանավորվածությունը կառուցված է փոխադարձության հիման վրա. Հայաստանի մալուխային ցանցերում էլ կներառվեն այդ երկրների առնվազն մեկական հեռուստածրագրեր։

Հաշվի առնելով հիշյալ երկրներում հայկական մեծաթիվ համայնքի առկայությունը` ՀՌՀ նախագահը կարևորեց հայաստանյան հեռուստածրագրերի հեռարձակումը հատկապես հայրենիքի հետ տեղեկատվական ու լեզվական կապի ապահովման տեսանկյունից։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio