Թեհրանը որոշել է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i141762-Թեհրանը_որոշել_է_միջամտել_Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև_սահմանային_հակամարտությանը
Ռուսական լրատվամիջոցներն են անդրադարձել իրանցի պաշտոնյայի Հայաստան այցին: Մասնավորապես, Независимая газета-ն գրում է, որ Իրանը միանում է հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի կարգավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2021 15:10 Asia/Tehran
  • Թեհրանը որոշել է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտությանը

Ռուսական լրատվամիջոցներն են անդրադարձել իրանցի պաշտոնյայի Հայաստան այցին: Մասնավորապես, Независимая газета-ն գրում է, որ Իրանը միանում է հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի կարգավորմանը:

«Թեհրանը մտահոգված է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չհամաձայնեցված սամանագծումը վտանգ կներկայացնի Իրանի շահերին, քանի որ փոփոխություններ տեղի կունենան երկրի հյուսիսային սահմաններին»,- գրում է աղբյուրը` նկատելով, որ Զարիֆը տարածաշրջան կատարած իր նախորդ` հունվարյան այցի շրջանակում երկկողմ հարաբերությունների ստուգում է իրականացրել և գնահատել տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները: Սակայն այս անգամ Զարիֆը մտադիր է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:

Լրատվամիջոցը շարունակում է. «Դատելով ստեղծված իրադրությունից` Զարիֆը նախարարի պաշտոնում մնալու հեռանկարներ չունի: Զարիֆի այցն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ուսումնասիրությանը: Դժվար թե որևէ համաձայնագիր կնքվի: Դա փորձ է առավել տեղեկացված լինել տեղի ունեցող իրադարձությունների մասին, որպեսզի ծրագրեր և կանխատեսումներ կազմվեն»,- նշում է  լրատվամիջոցը:

Ռուսական լրատվամիջոցի հոդվածում Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կնյազևը կանխատեսում է, որ  Իրանը մտահոգված է երկու անդրկովկասյան երկրի հետ սահմանային կայունության և Հայաստանի ու Ադրբեջանի հետ արդեն իսկ սկսած նախագծերն ավարտին հասցնելու հնարավորության հարցով:

orakarg.com