Ռազմական ուժ կկիրառենք, կոչնչացնենք. բոլորը նշանառման տակ են. Ասրյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i141830-Ռազմական_ուժ_կկիրառենք_կոչնչացնենք._բոլորը_նշանառման_տակ_են._Ասրյան
Քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման չի տալիս, ռազմական ղեկավարությունն է տալիս այդպիսի հրաման, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե քաղաքական ղեկավարությունը ԶՈւ-ին չկրակելու հրաման է տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 13:14 Asia/Tehran
  • Ռազմական ուժ կկիրառենք, կոչնչացնենք. բոլորը նշանառման տակ են. Ասրյան

Քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման չի տալիս, ռազմական ղեկավարությունն է տալիս այդպիսի հրաման, ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե քաղաքական ղեկավարությունը ԶՈւ-ին չկրակելու հրաման է տվել:

 

Նա բարձրաձայնեց, որ ԶՈւ-ին ոչ ոք չի արգելում պարտականությունները կատարել:

Ասրյանի խոսքով՝ եթե հայկական կողմը զգա, որ հակառակորդի հետ արդեն չի կարող ձեռնամարտի բռնվել, և համապատասխան նախանշաններ լինեն, որ հակառակորդն արդեն ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրել, ռազմական ուժ կկիրառի:

«Կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը նշանառման տակ են, նրանց զինծառայողները, նրանց տեղադրած վրանները, միջոցները տեսանելի են: Թաքնված ուժեր չկան», - ասաց նա:

ԳՇ պաշտոնյայի գնահատմամբ, ներկայում համապատասխան նախանշաներ դեռևս չկան: Նա ասաց, եթե Ադրբեջանը փորձի իր ուժերը հայկական կողմից ինչ-որ չափով հեռացնել, առաջին նախանշանն է, որ պատրաստվում է ուժ կիրառել: 

aysor.am/am/news/