ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է
ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։
«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ-հարկադրական գործողությունները։ Իսկ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները, հակագործություններ իրականացնելով, փորձում են Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից»,- ասաց Ասրյանը։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ իրավիճակը լարված է եղել Սյունիքի մարզի Սև լիճ-Վերիշեն ուղղությունում և մայիսի 27-ի գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է Գեղարքունիքի մարզի Կութ ուղղությունում։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio