ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է
https://parstoday.ir/hy/news/armenia-i141840-ՀՀ_պետական_սահմանի_օպերատիվ_մարտավարական_վիճակը_հարաբերական_լարված_է
ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 14:02 Asia/Tehran
  • ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է

ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ-հարկադրական գործողությունները։ Իսկ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները, հակագործություններ իրականացնելով, փորձում են Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից»,- ասաց Ասրյանը։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ իրավիճակը լարված է եղել Սյունիքի մարզի Սև լիճ-Վերիշեն ուղղությունում և մայիսի 27-ի գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է Գեղարքունիքի մարզի Կութ ուղղությունում։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio