Ադրբեջանի վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը․ Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i141842-Ադրբեջանի_վարքագիծը_լրջորեն_վտանգում_է_տարածաշրջանային_փխրուն_կայունությունը_Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրում է․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 14:10 Asia/Tehran
  • Ադրբեջանի վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը․ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրում է․

«Այսօր նամակներ եմ հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները և ադրբեջանական կողմի վերջին սադրանքը, ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող։

Նախազգուշացրել եմ, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը։ Ըստ այդմ, կոչ եմ արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրս բերում ՀՀ տարածքից»։

araratnews.am