Նոր որոշում. Հայաստանը Սյունիքում հողեր է տրամադրում Ռուսաստանի սահմանապահներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i141850-Նոր_որոշում._Հայաստանը_Սյունիքում_հողեր_է_տրամադրում_Ռուսաստանի_սահմանապահներին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժշտությանմբ պայմանավորված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 14:45 Asia/Tehran
  •  Նոր որոշում. Հայաստանը Սյունիքում հողեր է տրամադրում Ռուսաստանի սահմանապահներին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժշտությանմբ պայմանավորված:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Ըստ հիմնավորման՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio