Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը․ IRI
https://parstoday.ir/hy/news/armenia-i141958-Նիկոլ_Փաշինյանը_Հայաստանում_շարունակում_է_մնալ_ամենաբարձր_վարկանիշն_ունեցող_քաղաքական_գործիչը_iri
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2021 08:31 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը․ IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։

Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։

«Արմենպրես»-ը   ներկայացնում է Հայաստանում հայտնի քաղաքական գործիչների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։

Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio