Փաշինյան. Բաքուն փորձում է ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա
Մայիս 31, 2021 04:36 Asia/Tehran
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանային լարվածության միջոցով, Ադրբեջանը փորձում է ազդեցել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:
«Ադրբեջանը չի ցանկանում, որ մեր կուսակցությունը կրկին հաղթի Հայաստանում անցկացվող ընտրություններում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է, որ Բաքուն սադրիչ քայլերի միջոցով մտադիր է ազդել ընտրությունների արդյունքների վրամ:
2020-ի նոյեմբերից, Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո, Երևանը քաղաքական ճգնաժամի մեջ է, իսկ արտահերթ ընտրությունները նշանակված են 2021-ի հունիսի 20-ին:
Պիտակ