Ընտրություններին ընդառաջ իրականացված հարցումների համաձայն, Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը
Ընտրություններին ընդառաջ Հայաստանում իրականացված հարցումների համաձայն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը:
Համաձայն միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման ՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ են մտածում Նիկոլ Փաշինյանի մասին, 16 տոկոսը ընտրել է «շատ ցանկալի», 29 տոկոսը՝ «ցանկալի» տարբերակը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպես «շատ ցանկալի», ընտրել է 5 տոկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ 3, նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 5 տոկոսը:
Հաղորդման համաձայն, հետազոտության տվյալները հավաքվել են հեռախոսով 2021 թվականի ապրիլի 8-ից մայիսի 4-ը: Հարցմանը մասնակցել է 1502 մարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: