ԵՄ դեսպանը Մեղրիում էր. քննարկել են անցակետի կառուցապատումն արագ սկսելու հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i142280-ԵՄ_դեսպանը_Մեղրիում_էր._քննարկել_են_անցակետի_կառուցապատումն_արագ_սկսելու_հարցը
Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վիկտորինը Մեղրիում էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 11:40 Asia/Tehran
  •  ԵՄ դեսպանը Մեղրիում էր. քննարկել են անցակետի կառուցապատումն արագ սկսելու հարցը

Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վիկտորինը Մեղրիում էր:

Եվրամիության հասյատանյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպել է ՀՀ պետական կամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։

Կողմերը համաձայնել են հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio