Ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի առաջ. կան բերման ենթարկվածներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i142322-Ցուցարարները_պոլիէթիլենային_տոպրակներ_նետեցին_նախարարության_շենքի_առաջ._կան_բերման_ենթարկվածներ
Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանները բերման են ենթարկում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 14:58 Asia/Tehran
  • Ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի առաջ. կան բերման ենթարկվածներ

Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանները բերման են ենթարկում։

Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։

Նշենք՝ ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հրաժարական տա: Քաղաքացիների խոսքով՝ եթե մի փոքր մարդկային արժեք կա նրա մեջ, ապա պետք է հրաժարական տա: Նրանք բարձրացնում են իրենց բողոքի ձայնը օրերս պարզված այն իրողության մասին, որ զոհված զինծառայողների մարմինները եւ մասունքները պահվում են նկուղներում։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio