ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազություններն ստորագրելու են համագործակցության հուշագիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i142328-ՀՀ_և_ՌԴ_գլխավոր_դատախազություններն_ստորագրելու_են_համագործակցության_հուշագիր
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հունիսի 2-ից 5-ը կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 16:06 Asia/Tehran
  • ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազություններն ստորագրելու են համագործակցության հուշագիր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հունիսի 2-ից 5-ը կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Արթուր Դավթյանը մասնակցելու է համաժողովի շրջանակում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։

Այցի շրջանակներում նախատեսված է եկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:

Հանդիպման արդյունքում կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio