Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ. ԶԼՄ
ՀՀ արտգործնախարարի արդեն նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է araratnews.am–ը։
Տեղեկության իսկությունը պարզելու համար կայքը կապ է հաստատել Աննա Նաղդալյանի հետ: Նա ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել տեղեկությունը։
«Գիտեք` ես արդեն ԱԳՆ մամուլի խոսնակը չեմ հանդիսանում: Արտգործնախարարությունից ցանկացած մեկնաբանություն դիվանագետներին վերաբերող, որոնց թվում նաև ես եմ, պետք է արվի մամուլի ծառայության միջոցով»,- ասել է Նաղդալյանը:
Ըստ կայքի` մի կարևոր հարց է ծագում` ո՞ւմ կողմից է Աննա Նաղդալյանը նշանակվել ԱՄՆ դեսպանի տեղակալ: Նրա նշանակման օրը համընկնում է Արա Այվազյանի հրաժարականի օրվա հետ:
Հիշեցնենք` Նաղդալյանը մայիսի 31-ին հայտնեց, որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից հրաժարվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio