Մամուլի տեսություն 03.06.2021
Իրանը ստեղծում է աշխարհի ամենայուրահատուկ պատվաստանյութը, որը հիմնված է ամենաբարձր որակի պլատֆորմի վրա:
Իրան օրաթերթ
Ի՞նչ են ասում Իրանի նախագահի թեկնածուները
Սաիդ Ջալիլի. Կարևորը մարդկանց ներքին խնդիրներն են: Մեր երկրի տնտեսական խնդիրների հիմնական պատճառը կառավարումն է: Բնակարանների ոլորտի խնդիրների պատճառով, ամուսնությունների թիվը նվազել է: Մենք մարդկանց վերդարձնում ենք էներգիայի սպառման իրենց բաժինը:
Մոհսեն Ռեզայի. Եթե բնակարանաշինությունը վերսկսվի, կակտիվանա շուրջ 300 արդյունաբերություն: Հիփոթեքի մենաշնորհը բնակարաններօ բանկիից կվերցվի: Եթե քաղաքացին ունի 10 տոկոս եկամոիտ, կկարողանա առանց գրավի բնակարան ձեռք բերել:
Սեյեդ Էբրահիմ Ռեիսի. Պաշտոնյաները միշտ պետք է ենթարկվեն քննադատության: Կառավարությունը, որն իր առջև չի դնում իրացվելիության խնդիր, անխուսափելիորեն կտուժի: Ես փորձում եմ լինել ժողովրդի կողքին և ծառայել ժողովրդին՝ հեռու այն քաղաքականությունից և խաղերից, որոնք երբեմն տեղի են ունենում խմբակցությունների և խմբերի միջև, և ժողովուրդն անպայման կաջակցի կառավարությանը
Ալիռեզա Զաքանի. Պատժամիջոցները Միացյալ Նահանգների ռազմավարական գործիք են, որն այդ երկիրը չի ցանկանում մի ոկղմ դնել: Մենք պետք է երկիրը ղեկավարենք պատժամիջոցների պայմաններում: Մեր պաշտոնյաներն ապաշնորհ են եթե չեն կարղացել դա անել:
Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմի. ժողովրդի համար ազատության առաջին մակարդակը գնողունակության ազատությունն է: Արդարության և ազատության հասնելու համար նախ պետք է վերացնել մարդկանց առօրյա խնդիրները:
Մոհսեն Մեհրալիզադե. Կորոնավիրուսը վերահսկելու համար պատվաստանյութերի զանգվածային ներմուծումը, արդար բաշխումը, պատվաստանյութերի անվճար հասանելիությունը և հրաժարվելով չհիմնավորված տեսություններից, ինչպիսին է «Կոլեկտիվ իմունիտետի» տեսությունը:
Աբդուլ Նասեր Հեմաթի. Կանայք, որպես մեր հասարակության կեսը, պետք է ներկա լինեն ասպարեզում: Ես չեմ կարող անտեսված տեսնել մեր երկրի հսկայական հատվածին, որն առանցքային դեր է խաղում ընտանիքի ղեկավարման գործում:
Խորասան օրաթերթ
Թրամփ. Ես մի քանի ամիս հետո նախագահ կլինեմ:
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին Սպիտակ տուն կվերադառնա որպես նախագահ: New York Times- ի լրագրող Մեգի Հաբերմանը, ով տասնամյակներ շարունակ հետևում էր Թրամփին և առաջինը զեկուցում էր կառավարության որոշ խնդիրների մասին, թվիթերում գրել է, որ Թրամփը այդ հարցը քննարկել է մի շարք մարդկանց հետ:
Նա գրել է. «Թրամփը կենտրոնացել է ընտրությունների արդյունքների վերանայման վրա այն նահանգներում, որոնք փորձում են փոխել արդյունքները:»
Բրիտանական The Independent օրաթերթը հաղորդում է, որ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի 2020 թ. ընտրություններում համատարած կեղծիքի մասին որևէ ապացույց չկա, Թրամփը շարունակում է կրկնել ընտրությունների հետ կապված անհիմն դավադրության տեսությունները և պնդում է, որ ընտրությունները գողացել են իրենից:
Երիտասարդ օրաթերթ
Իրանում կսկսվի աշխարհում ամենաբարձր որակի պլատֆորմի վրա հիմնված պատվաստանյութերի արտադրություն
Իրանում մեկնարկել է կորոնավիորւսի աշխարհում ամենայուրահատուկ պատվաստանյութի կլինիկական փորձարկումը: Գյուղատնտեսության ջիհադի նախարարի խոսքով, «Քովոփաևս Ռազի» պատվաստանյութի համար ընտրված ներքին արտադրության պլատֆորմն իր որակով եզակի է աշխարհում: Այս պատվաստանյութն ավելի է բարձրացնում մարմնի դիմադրողականությունը, այն դեղաչափի համեմատ, որը ներարկվում է: Այս տեխնոլոգիան եզակի է աշխարհում և նման պատավստանյութ ստեղծելու ուղղությամբ առաջին քայլերն անում է Կուբան:
Պատվաստանյութի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե վիրուսի շտամը փոփոխվում է, շատ չնչին փոփոխությամբ, այն հնարավորություն ունի կրկին պայքարել վիրուսի դեմ:
armenpress.am
ԿԲ-ն 2020 թվականի շոկային իրավիճակում կարողացել է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը
Հայաստանում ֆինանսական համակարգը 2020 թվականին գործել է համավարակով և պատերազմով պայմանավորված աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2021թ. հունիսի 3-ին 2020 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Չափազանց ծանր տարի էր ֆինանսական համակարգի համար, բայց ի պատիվ համակարգի, ուզում եմ փաստել, որ ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով ռիսկերի կլանման ունակությունը: Այսինքն` համակարգը կապիտալիզացված էր և իրացվելի, մենք էլ ենք որոշակի օժանդակության ծրագրեր իրականացրել, որի արդյունքում բնականոն անցել ենք 2020 թվականը, չնայած որ այդ տարին շատ ու շատ բարդ էր»,- ասաց Գալստյանը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները` սկսած 2020 թվականի մարտից:
«Դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ էին ստեղծել նաև ֆինանսական համակարգի համար, որի արդյունքում Կենտրոնական բանկը, ըստ էության, նպատակ է հետապնդել Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական միջնորդություն կամ կայունություն ապահովել, որը իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության միջոցով»,- ասաց Գալստյանը:
Ըստ ԿԲ նախագահի` ֆինանսական միջնորդության անընդհատությունը ապահովելու տեսանկյունից երկու խումբ հարցերն են փորձել լուծել` առաջինը վերաբերում է բանկերում վարկային ռիսկի աճին, երկրորդը` բանկերի իրացվելիության ճնշումներին:
«Առաջին խնդիրը լուծելու համար հակացիկլիկ միջոցառումներ ձեռնարկեցինք` օժանդակելու ֆինանսական համակարգին, երկրորդ խմբի խնդիրները լուծելու համար որոշակի իրացվելիության ներարկում իրականացրինք»,- եզրափակեց Գալստյանը:
armenpress.am
Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները
: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու խորհրդի ղեկավարն է, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները:
«Մեր խորհրդի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ունենք մի շարք զարգացումներ: Մեղրու ազատ տնտեսական գոտին այս պահին իր սահմաններով 1.7 հա է, և հարակից տարածքները պատկանում են այլ սեփականատերերի: Դրանք, գումարած 1.7 հա-ին, ընդհանուր դառնում են 11.4. հա, որն իդեալական է տնտեսական գոտին վերագործարկելու համար: Մենք որոշել ենք չսպասել դատական գործերին, այդ հողը հետ բերելու կամ գնելու հարցերին: Մենք սկսել ենք բանակցությունները մի շարք գործընկերների հետ, մեծամասնությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Վարոս Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ընդունել են 3 պատվիրակությունը Իրանից, որոնցից արդեն իսկ ստացել են մի շարք առաջարկներ: Ընթացակարգը հետևյալն է, խորհուրդը ստանում է առաջարկները, որոնք քննարկվում են, ամբողջացվում են ու ներկայացվում են ստեղծված հանձնաժողովին: Վերջինիս կազմում են ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության նախարարության, ՊԵԿ-ի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները:
«Այն առաջարկները, որոնք կստանան 60-ից ավելի միավոր, ըստ կառավարության հաստատված կարգի, դրանց առնչությամբ կընդունվի կառավարության որոշում ու դրանք կդառնան ազատ գոտու օպերատոր: Այսինքն՝ մենք սկսում ենք աշխատանքները, վերագործարկում ենք 1.7 հա-ից, որի վրա տեղակայված է վարչական շենքը: Կա նաև դատական գործընթաց վերջնական ակտ ստանալու համար, բայց դա մեզ չի խոչընդոտում վերագործարկելու»,-ասաց Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքով, հաջորդ փուլով կգնա հարակից տարածների ձեռքբերումը և միացումը Մեղրու ազատ տնտեսական գոտուն:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գործընթացները, ընդհանուր առմամբ, շատ դանդաղ են գնում: Ի պատասխան ԲՀԿ պատգամավորի, Վարոս Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարի համավարակ էր ու պատերազմ:
armenpress.am
Վահան Քերոբյանը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մասնակցում է հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովին։ Միջոցառմանը մասնակցում է նաև էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաժողովի նպատակն է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել համաշխարհային տնտեսության ու առևտրի վերականգնման խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների լուծմանը։
Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել համաժողովի հանդիսավոր բացմանը։ Նույն օրը նա նաև մասնակցել է «Զարգացող երկրների վենչուրային տնտեսություն» խորագրով քննարկմանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար, և դրա ակտիվ ներգրավմամբ մենք կկարողանանք խթանել ձեռներեցությունն ու նորարարությունը՝ այդ կերպ նպաստելով մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը։
Համաժողովի շրջանակներում Վահան Քերոբյանը կմասնակցի արդի տնտեսական հիմնախնդիրներին նվիրված մի շարք քննարկումների և հանդիպումների։
Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովն ունի հագեցած օրակարգ․ ավելի քան 100 քննարկումներ կծավալվեն 4 հիմնական ուղղվածությամբ՝ համաշխարհային տնտեսություն, զարգացման ազգային ուղիներ, սոցիալական օրակարգ և տեխնոլոգիական մարտահրավերներ։
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովն այս տարի ունի ավելի քան 2000 օտարերկրյա մասնակիցներ։ Համաժողովն անցկացվում է 1997 թվականից։
panarmenian.net
ՀԱՊԿ-ը ՀՀ-ում «Ամպրոպ» հատուկ զորավարժություն կանցկացնի
«Ամպրոպ-2021» հատուկ զորավարժությունն այս անգամ կանցկացվի Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Նա տեղեկացրել է, որ զորավարժությունը կանցկացվի 2 փուլով՝ զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, հատուկ վարժեցրած որոնողական շների կիրառմամբ։
Հունիսի 1-3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ զորավարժության նախապատրաստման վերաբերյալ, որը նախատեսում է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում, գրում է Interfax-ը։
« Ամպրոպ» հատուկ զորավարժությունները սովորաբար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին են նվիրված:
panarmenian.net
Սերժ Սարգսյան․ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող՝ բացառված է
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը անդրադառնալով հարևան միջանցք տրամադրելու մասին հարցին, ասել է, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող՝ բացառված է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում մշտապես խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին՝ սպառնալով, որ եթե Հայաստանը համաձայնություն չտա, դա կանեն ուժով։
«Ինչպե՞ս կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար։ Պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ․ ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Նա նշել է, որ 100 տոկոսով դեմ է դրան։
«Որ պետք է տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը»,- ասել է նա։