Բանակցություններ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i142440-Բանակցություններ_Ռուսաստանի_Ադրբեջանի_և_Հայաստանի_ներկայացուցիչների_միջև
Մոսկվայում սկսվել են են եռակողմ բանակցությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 05:02 Asia/Tehran
  • Բանակցություններ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի  ներկայացուցիչների միջև

Մոսկվայում սկսվել են են եռակողմ բանակցությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների միջև:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում  կողմերը քննարկելու են  Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության թուլացման և ադրբեջանցիների կողմից վեց հայ զինվորների գերեվարման հարցերը:

Մոտ երեք շաբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը մտել են Հայաստանի  Սյունիքի և  Գեղարքունիքի մարզերի սահմանային տարածքներ և գերևարել վեց հայ զինվորի ու սպանել մի խաղաղ բնակչի:  

Ադրբեջանը հայտարարել է, որ վեց հայ զինվորները  գերևարվել են սահմանը հատելու և ադրբեջանական  կողմում հայտնվելու պատճատռով:

Երևանը սակայն պնդում է, որ զինվորները սահմանին  ինժեներական աշխատանքներ էին կատարում: