ՀԱԿ–ը խոսում է Մեղրիից Ռուսաստան միջանցք ունենալու մասին. Տեր-Պետրոսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i142952-ՀԱԿ_ը_խոսում_է_Մեղրիից_Ռուսաստան_միջանցք_ունենալու_մասին._Տեր_Պետրոսյան
Առաջին նախագահը նշում է, որ բոլորովին այլ հարց են Ադրբեջան-Նախիջևան միջանցքի մասին խոսակցությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2021 14:22 Asia/Tehran
  •   ՀԱԿ–ը խոսում է Մեղրիից Ռուսաստան միջանցք ունենալու մասին. Տեր-Պետրոսյան

Առաջին նախագահը նշում է, որ բոլորովին այլ հարց են Ադրբեջան-Նախիջևան միջանցքի մասին խոսակցությունները։

«Հայ ազգային կոնգրեսը» խոսում է միայն Մեղրիից Ռուսաստան միջանցք ունենալու մասին։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրում եղած դրույթին։

«Մյուսները, միջանցք ասելով, հավակնում են Ադրբեջան-Նախիջևան միջանցք, սա բոլորովին այլ հարց է, իսկ մենք միայն ՌԴ–ի հետ միջանցքի մասին ենք խոսում։ Հայաստանը Ռուսաստանի հետ չունենա՞ մի ապահով ճանապարհ, դրանից ավելի կարևոր բան կա՞»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Նա նշեց, թե գիտենք` Վրաստանի ճանապարհներն ինչ վիճակում են, իսկ Ադրբեջանի ճանապարհները մեզ համար փակ են։ Այս դեպքում, եթե Ռուսաստանի հետ միջանցք ունենա Հայաստանը, այն կենսական երակ կդառնա Հայաստանի համար։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio