Հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով․ ՀՀ նախագահի ուղերձը Պուտինին
https://parstoday.ir/hy/news/armenia-i143050-Հայ_ռուսական_փոխգործակցությունը_զարգանում_է_բոլոր_ուղղություններով_ՀՀ_նախագահի_ուղերձը_Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2021 08:30 Asia/Tehran
  • Հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով․ ՀՀ նախագահի ուղերձը Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի Դաշնության նորագույն պատմության մեջ այս նշանակալի օրն անքակտելիորեն կապված է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում տպավորիչ նվաճումների, խորը վերափոխումների և միջազգային ասպարեզում նրա դերի ու հեղինակության բարձրացման հետ:

Գոհունակությամբ եմ նշում, որ հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բարեկամական բնույթը մշտապես արտացոլվում է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում:

Համոզված եմ, որ ապագային միտված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կշարունակեն կանխորոշել Երևանի և Մոսկվայի համատեղ քայլերը՝ ի նպաստ մեր պետությունների զարգացման և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio