Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i143054-Նիկոլ_Փաշինյանը_շնորհավորել_է_Միխայիլ_Միշուստինին_Ռուսաստանի_օրվա_առթիվ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2021 08:40 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՌԴ ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Հայ-ռուսական դաշինքը, որը հիմնված է մեր երկրների ժողովուրդների բարեկամական և եղբայրական դարավոր հարաբերությունների վրա, անփոփոխ կերպով դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային, տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերն այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանը՝  նպաստելով մեր երկրների զարգացմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել նաև  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio