«Լևադա»․ «Հայաստանը Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցների հնգյակում է»
https://parstoday.ir/hy/news/armenia-i143374-Լևադա_Հայաստանը_Ռուսաստանի_ամենամերձավոր_դաշնակիցների_հնգյակում_է
«Հայաստանը Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցների և բարեկամների հնգյակում է»․ դա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են նախօրեին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2021 12:20 Asia/Tehran
  • «Լևադա»․ «Հայաստանը Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցների հնգյակում է»

«Հայաստանը Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցների և բարեկամների հնգյակում է»․ դա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են նախօրեին։

Հետազոտության համաձայն, հարցված ռուսաստանցիների 16 տոկոսը Հայաստանը բնութագրել է որպես Ռուսաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված երկիր։

Այս ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղում է՝ զիջելով միայն Բելառուսին, Չինաստանին և Ղազախստանին։

Ադրբեջանը բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների 11, իսկ Թուրքիան՝ 4 տոկոսը։

Նույն հետազոտության համաձայն, Ռուսաստանի բնակիչների 3 տոկոսը Հայաստանը իրենց երկրի հանդեպ թշնաբար տրամադրված պետություն է համարում։ «Թուրքիան ոչ բարեկամական երկիր է համարում ռուսաստանցիների 6, իսկ Ադրբեջանը՝ 3 տոկոսը», - նշում են մոսկվացի սոցիոլոգները։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio