ՌԴ կառավարությունը 3,2 մլն դոլար կտրամադրի Հայաստանին
Ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը հայկական կողմին արդեն պաշտոնապես տեղեկացրել է ընդունված որոշման մասին։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կֆինանսավորի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը Հայաստանի առավել տուժած տարածաշրջանների հետկոնֆլիկտային վերականգնմանն աջակցելու համար: Այդ մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Այդ նպատակով բյուջեից 3,2 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել։ Դեսպանությունը հայկական կողմին արդեն պաշտոնապես տեղեկացրել է այդ որոշման մասին»,-տեղեկացնում է դիվանագիտական ներկայացուցչությունը։
Նշվում է, որ Ռուսաստանը համակարգային հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված Հայաստանի համակողմանի զարգացմանը:
Այդպիսի աջակցության ընդհանուր ծավալը՝ առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ շրջանների), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պաշտպանության, տարերային աղետների դեմ պայքարի, էներգաարդյունավետության ոլորտներում նախագծերի իրականացման գործում, 2010թ.-ից ի վեր արդեն կազմել է շուրջ 70 մլն դոլար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio