ՀԱՊԿ հերթական փորձն էլ չստացվեց. ՄԱԿ-ը մերժեց մшնդшտ տալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i144062-ՀԱՊԿ_հերթական_փորձն_էլ_չստացվեց._ՄԱԿ_ը_մերժեց_մшնդшտ_տալ
Ռուսաստանի պшշտպшնության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերների հետ առաջիկայում քննարկել Աֆղանստանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, որտեղից դուրս են բերվում ՆԱՏՕ-ի ուժերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2021 13:28 Asia/Tehran
  • ՀԱՊԿ հերթական փորձն էլ չստացվեց. ՄԱԿ-ը մերժեց մшնդшտ տալ

Ռուսաստանի պшշտպшնության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերների հետ առաջիկայում քննարկել Աֆղանստանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, որտեղից դուրս են բերվում ՆԱՏՕ-ի ուժերը:

ՀԱՊԿ-ը, հավանաբար, կմնա համաշխարհային պատմության մեջ որպես միակ ռազմական դաշինք, որը 20 տարի շարունակ երբեք չի արձագանքել դաշինքի անդամների օգնության խնդրանքներին:

Վերջին դեպքը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակն էր, ինչպես նաև Հայաստանի տարածքների մի մասի շարունակական օկուպացիան: Մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներ խուժեցին Հայաստան, Երեւանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին: Մի քանի շաբաթ տևած «խորհրդակցություններից» հետո պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ը մտադիր չէ օգնել Հայաստանին:

Արդեն երկար տարիներ ՀԱՊԿ-ը համաշխարհային բեմում չի ճանաչվել որպես ունակ դաշինք: Չնայած բազմաթիվ դիմումներին՝ ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններ ՀԱՊԿ-ին չեն տալիս խաղաղապահ մանդատ:

yerevan-times.com