Արտակարգ դեպք Հայաստանում. մի տղամարդ որոշել էր թունավորել խմելու ջուրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i144122-Արտակարգ_դեպք_Հայաստանում._մի_տղամարդ_որոշել_էր_թունավորել_խմելու_ջուրը
Տղամարդը նախ հարվածել է ոստիկանին, հետո մեկ ուրիշ ոստիկանի ասել, որ պիտի խմելու ջուրը թունավորեր։ Նրան ձերբակալել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2021 12:55 Asia/Tehran
  • Արտակարգ դեպք Հայաստանում. մի տղամարդ որոշել էր թունավորել խմելու ջուրը

Տղամարդը նախ հարվածել է ոստիկանին, հետո մեկ ուրիշ ոստիկանի ասել, որ պիտի խմելու ջուրը թունավորեր։ Նրան ձերբակալել են։

Երեկ արտակարգ դեպք է կանխվել Հայաստանում։ Shamshyan.com-ը գրում է, որ մի տղամարդ որոշել էր թունավորել խմելու ջուրը։

Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության ծառայողը «Աբովյան վերին պուրակ օրական կարգավորող ջրավազանում» ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։

Ոստիկանության 40-ամյա ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որ նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից։ Սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։

Ըստ կայքի` քաղաքացին 68-ամյա Միխայիլ Լեդյաևն է։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, Լեդյաևը ձերբակալվել է։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio