ՀՀ ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունիսի 27-ին ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ձայների 53.91 տոկոսը շահելով հաղթել է ընտրություններում: Նախկին նախագահ՝ Ռոբերթ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը ձայների 21,9 շահելով երկրորդ տեղն է զբաղեցրել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ վերջնական արդյունքների համաձայն, Փաշինյանի կուսակցության օգտին է քվեարկել 688761 քաղաքացի, իսկ նախկին նախագահ Քոչարյանի գլխավորած դաշինքը հավաքել է 269481 ձայն:
Հայաստանի ժողովրդի մի մասը Փաշինյանին է մեղավոր ճանաչում Ղարաբաղի պարտության հարցում և բողոքի ցույցեր անցկացնելով նրա հրաժարականը և ատահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էին պահանջում: