ԿԸՀ–ն հաստատեց. հայտնի է` որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա խորհրդարանում
Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը կստանան ևս 3 –ական լրացուցիչ քվեներ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաշվարկեց, թե խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից, որը քանի մանդատ կստանա։
Այսպես. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա` 68, «Հայաստան» դաշինքը` 26, «Պատիվ ունեմ» դաշինք 7 մանդատ։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ստացած 68 քվեներից բացի կստանա ևս 3 քվե` ազգային փոքրամասնությունների եզդի, ռուս, քուրդ ներկայացուցիչ պատգամավորների համար, «Հայաստան» դաշինքն իր ստացած 26 քվեներից բացի կստանա ևս մեկ լրացուցիչ մանդատ` ասորի պատգամավորի համար։
Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է ևս 2 լրացուցիչ մանդատ, քանի որ, ինչպես մեկնաբանեց ԿԸՀ նախագահը, ընդդիմադիր կուսակցությունների մանդատները ընդհանուր թիվը պետք է լինի 36-ը։ Եվ, քանի որ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն է ստացել, լրացուցիչ 2 մանդատները ևս տրվում են այս քաղաքական ուժին։
Այսպիսով, վերջնական արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանում է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինք` 66 650 քվե կամ 5.22%։
Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։
Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։
Այսպիսով` 8–րդ գումարման ՀՀ ԱԺ–ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio