Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին
https://parstoday.ir/hy/news/armenia-i144348-Նիկոլ_Փաշինյանը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Իրակլի_Ղարիբաշվիլիին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 13:02 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում:

Մեր ժողովուրդներին իրար են կապում բազմադարյա պատմությունը և դարերի խորքից եկող երկխոսությունը, ինչն էլ պայմանավորում է մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև ապագայի փոխգործակցության տեսլականը:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված համագործակցությունն ու փոխըմբռնումը և համոզված եմ, որ ամենօրյա անկոտրում աշխատանքը կառաջնորդի մեզ դեպի բարեկամական հարաբերություններում նորանոր բարձունքներ:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքներիս հավաստիքը»:

araratnews.am