Հայաստանում արտահանման ծավալներն աճել են. նոր տվյալներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i144378-Հայաստանում_արտահանման_ծավալներն_աճել_են._նոր_տվյալներ
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.3 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 15:59 Asia/Tehran
  • Հայաստանում արտահանման ծավալներն աճել են. նոր տվյալներ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.3 տոկոսով:

Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մայիսին աճել է 2.3 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է աճ՝ 11.6 տոկոսով: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ Հայաստանում սպառողական շուկայում այս տարվա հինգ ամիսների ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 5.5 տոկոս:

Մայիսին ապրիլի նկատմամբ Հայաստանից արտահանումը աճել է 7.9 տոկոսով, իսկ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ՝ 20.8 տոկոսով: 2021-ի մայիսին ապրիլի նկատմամբ Հայաստան ներմուծումն աճել է 1.5 տոկոսով, իսկ հունվար-մայիսին 2020-ի նույն ժամանակի համեմատ ցուցանիշը ավելացել է 6.7 տոկոսով:

armlur.am/