Վաղարշակ Հարությունյանն այցելել է ավիաբազա ու ծանոթացել ռազմական ինքնաթիռների նմուշներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i144438-Վաղարշակ_Հարությունյանն_այցելել_է_ավիաբազա_ու_ծանոթացել_ռազմական_ինքնաթիռների_նմուշներին
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2021 16:06 Asia/Tehran
  • Վաղարշակ Հարությունյանն այցելել է ավիաբազա ու ծանոթացել ռազմական ինքնաթիռների նմուշներին

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ:

Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio