Եվրոպական խորհուրդը չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i144528-Եվրոպական_խորհուրդը_չեղարկեց_ՀՀ_քաղաքացիների_մուտքի_արգելքը_Եվրամիություն
Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից՝ հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 30, 2021 18:33 Asia/Tehran
  • Եվրոպական խորհուրդը չեղարկեց ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն

Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Հանձնարարականը ուժի մեջ կմտնի վաղվանից՝ հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաստացի, առանց դրա՝ ԵՄ անդամ որևէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Հիմա, երբ ԵՄ կառավարության՝ Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն՝ երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:

«Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Հայաստանից բացի՝ վաղվանից այդ ցանկում կլինեն մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա:

Վրաստանը, օրինակ, անցած տարի հուլիսին առաջիններից մեկն էր ներառվել «կանաչ» երկրների ցանկում, սակայն, ամիսներ անց՝ համաճարակի երկրորդ ալիքից հետո, դուրս մնաց ցանկից: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվանից ԵՄ անդամ պետությունները կհայտարարեն՝ ցանկում ներառված որ երկրի համար երբվանից և ինչպես են բացում սահմանները:

Ցանկացած որոշման դեպքում Հայաստանի քաղաքացիները պարտավոր են հետևել հակահամաճարակային ընդհանուր պահանջներին՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով:

1lur.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio