«Հայոց հայրենիք» կուսակցությունը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ
Հուլիս 02, 2021 14:58 Asia/Tehran
«Հայոց հայրենիք» կուսակցությունը հուլիսի 2-ին դիմել է Սահմանադրական դատարան` 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։ Հուլիսի 2-ին դիմում կներկայացնի նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:
lragir.am
Պիտակ