«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանը կարող է վերածվել ազդեցիկ գործոնի
https://parstoday.ir/hy/news/armenia-i144748-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Հայաստանը_կարող_է_վերածվել_ազդեցիկ_գործոնի
«Թուրքիան հետեւողական քաղաքականություն է իրականացնում թյուրքական աշխարհն իր շուրջը միավորելու ուղղությամբ։ Ուշադրության կենտրոնում են Կենտրոնական Ասիայի հետխորհրդային տարածքի երկրները, որտեղ Թուրքիան ձգտում է տնտեսական, մշակութային ազդեցության լծակներով դուրս մղել Ռուսաստանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2021 08:38 Asia/Tehran
  •  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանը կարող է վերածվել ազդեցիկ գործոնի

«Թուրքիան հետեւողական քաղաքականություն է իրականացնում թյուրքական աշխարհն իր շուրջը միավորելու ուղղությամբ։ Ուշադրության կենտրոնում են Կենտրոնական Ասիայի հետխորհրդային տարածքի երկրները, որտեղ Թուրքիան ձգտում է տնտեսական, մշակութային ազդեցության լծակներով դուրս մղել Ռուսաստանին։

Թուրքիան թյուրքական աշխարհի մաս է համարում Վրաստանի Մեսխեթիայի տարածաշրջանը։ Դեռ 2019-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանաստեղծություն էր կարդացել այն մասին, թե ինչպես են թուրքերը վերադառնալու իրենց տուն՝ դրանով իսկ բարձրաձայնելով թուրքական հավակնությունը այդ տարածաշրջանի նկատմամբ։ Այս հարցը նույնպես ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ազգային անվտանգությանը, քանի որ պատմական Մեսխեթիայի տարածքը համապատասխանում է Վրաստանի ժամանակակից երեք շրջաններին՝ Ադիգենսկուն, Ախալցխային եւ Ասպինձային, որոնք Սամցխե-Ջավախքի շրջանի, ինչպես նաեւ Թուրքիայի որոշ շրջանների մասն են կազմում: Փաստացի Հայաստանը, ինչպես նաեւ Ախալցխայի հայկական գործոնն այն օղակն է, որը «խանգարում» է Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին։ Որքանով այս իրավիճակը խոցելի է դարձնում մեզ, այնքանով էլ՝ տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցություն ունենալու հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ համար հայկական շահը առաջ տանելու համար»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio